18:35  ,  1 հոկտեմբերի, 2020

Roland Garros. Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն ուժերն է չափել Չեխիան ներկայացնող Իրժի Վեսելիի հետ:

3 ժամ 35 րոպե տևած պայքարում Խաչանովը հաղթանակ է տարել 6:1, 6:7, 7:6, 7:6 հաշվով:

Չորրորդ փուլ դուրս գալու համար Կարեն Խաչանովը կմրցի Չիլին ներկայացնող Կրիստիան Գարինի հետ:

Ֆրանսիայի բաց առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 12-ին: Մրցաշարի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում