18:15  ,  1 հոկտեմբերի, 2020

Նոյեր. Շատ սխալներ թույլ տվեցինք «Բորուսիայի» դեմ խաղում

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկության «Բորուսիայի» դեմ հանդիպումը:

«Գիտեինք, որ խաղալու ենք հզոր թիմի դեմ: Լավ էինք պատրաստվել հանդիպմանը, սակայն շատ սխալներ գործեցինք: Բաց թողած գոլերի մեջ մենք ունենք մեր մեղավորությունը:

Ուրախ եմ, որ կարողացանք հաղթանակ տանել և նվաճել մեզ համար շատ կարևոր գավաթ»,- Նոյերի խոսքը փոխանցում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիան» 8-րդ անգամ նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում