15:39  ,  1 հոկտեմբերի, 2020

Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մահացել է 48 տարեկանում

Դոնեցկի «Շախտյորի» նախկին հարձակվող Սերգեյ Ատելկինը հոկտեմբերի 1-ին մահացել է 48 տարեկանում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ուկրաինական մամուլի համաձայն՝ մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրներն են:

Սերգեյ Ատելկինը «Շախտյորի» սան է: Ուկրաինական ակումբի գլխավոր թիմում հարձակվողն անցկացրել է 265 հանդիպում, դարձել 82 գոլի հեղինակ: 2002-ին նա դարձել է Ուկրաինայի չեմպիոն, նաև երկրի քառակի գավաթակիր է: Արտասահմանում Ատելկինը խաղացել է իտալական «Լեչեում» ու պորտուգալական «Բոավիշտայում», իսկ Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում