13:35  ,  1 հոկտեմբերի, 2020

«Ցրվենա Զվեզդայի» բոլոր գոլերը վերջին խաղերում

Ֆուտբոլի Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 1-ին Եվրոպայի լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում մեկխաղա դիմակայությունում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ: Հանդիպումը կանցկացվի Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Իտալական «Ինտերի», «Լացիոյի» ու Սերբիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը եվրագավաթների այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից՝ 5:0 հաշվով տնային հաղթանակ տանելով Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպայի» նկատմամբ: Երկրորդ փուլում Սերբիայի չեմպիոնը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով ուժեղ է գտնվել ալբանական «Տիրանայից», իսկ հաջորդ փուլում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել է Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Սերբիայի ընթացիկ առաջնության 9 տուրերում «Ցրվենա Զվեզդան» տարել է նույնքան հաղթանակ և 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 9 խաղերում թիմը խփել է 31 գոլ և բաց թողել 3 գնդակ:

Ներկայացնում ենք «Ցրվենա Զվեզդայի» խփած բոլոր գոլերը վերջին խաղերում:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլ

«Ցրվենա Զվեզդա» - «Եվրոպա» (Ջիբրալթար)՝ 5:0

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլ

«Տիրանա» (Ալբանիա) - «Ցրվենա Զվեզդա»՝ 0:1

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ

«Օմոնիա» (Կիպրոս) - «Ցրվենա Զվեզդա»՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 4:2)

Սերբիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մլադոստ» - «Ցրվենա Զվեզդա»՝ 0:4

Սերբիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ցրվենա Զվեզդա» - «Վոզդովաց»՝ 6:0

Սերբիայի առաջնություն, 7-րդ տուր

«Չուկարիչկի» - «Ցրվենա Զվեզդա»՝ 1:3

Սերբիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ցրվենա Զվեզդա» - «Բաչկա Տոպալա»՝ 5:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով