16:15  ,  1 հոկտեմբերի, 2020

Անչելոտին տպավորիչ ցուցանիշ է գրանցել «Էվերտոնում»

«Էվերտոնը», Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում 4:1 հաշվով հաղթելով «Վեստ Հեմին», 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել մրցաշրջանի մեկնարկում:

Նախորդ անգամ լիվերպուլյան ակումբը նոր խաղաշրջանում 6 հաղթանակով մեկնարկել էր 1938/39 մրցաշրջանում, հաղորդում է BBC-ն:

Նախորդ 5 հանդիպումներում Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը Պրեմյեր լիգայում հաղթել էր «Տոտենհեմին» (1:0), «Վեստ Բրոմվիչին» (5:2), «Քրիսթալ Փելասին» (2:1) և գավաթային խաղերում ուժեղ էր գտնվել «Սոլֆորդից» (3:0) ու «Ֆլիտվուդից» (5:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում