16:46  ,  1 հոկտեմբերի, 2020

UFC-ի նախագահ. Ցանկանում էինք ռևանշ անցկացնել Մաքգրեգորի ու Նուրմագոմեդովի միջև, բայց Քոնորը փչացրեց ամեն բան

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հաստատել է, որ ցանկացել է ռևանշ մենամարտ անցկացնել խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի միջև։

«Խաբիբը համաձայն էր, քանի դեռ Քոնորը չսկսեց այդ անհեթեթությունները: Ես կարծում էի, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և կարող ենք կազմակերպել դա: Այո, մենք պատրաստվում էինք անցկացնել The Ultimate Fighter և կազմակերպել ռևանշ, սակայն Քոնորը փչացրեց ամեն բան»,- Ուայթի խոսքը մեջբերում է MMA Fighting-ը:

Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերին տեղի ունեցած չեմպիոնական մենամարտում Նուրմագոմեդովը չորրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր Մաքգրեգորին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում