12:43  ,  1 հոկտեմբերի, 2020

Իրանում Գերմանիայի Սուպերգավաթի ցուցադրումը չեղարկել են կին մրցավարի պատճառով

Մյունխենի «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև ֆուտբոլի Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը չի ցուցադրվել Իրանում: Պատճառն այն է, որ խաղը սպասարկում էր կին մրցավար Բիբինա Շտայնհաուսը, հաղորդում է Iran News Wire-ը:

Իրանի պետական հեռուսաընկերությունը խաղի հեռարձակումը չեղարկել է 41-ամյա մրցավարի պատճառով:

Դա Բիբինա Շտայնհաուսի վերջին հանդիպումն էր մրցավարական կարիերայում: Նա Գերմանիայի ֆուտբոլային միության վարկածով 6 անգամ ճանաչվել է տարվա լավագույն մրցավար: 2007-ին Շտայնհաուսը դարձել էր առաջին կին մրցավարը, որը Գերմանիայում սպասարկել էր տղամարդկանց պրոֆեսիոնալ թիմերի հանդիպում: Նա նաև Գերմանիայի Սուպերգավաթի խաղում աշխատած առաջին կին մրցավարն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում