13:14  ,  1 հոկտեմբերի, 2020

Կուման. Չգիտեմ՝ արդյոք հանգիստ կապրեմ Մեսիի խոսքերից հետո

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անդրադարձել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հարցազրույցին, որտեղ 33-ամյա ֆուտբոլիստը միասնական լինելու կոչ էր արել:

«Չգիտեմ՝ արդյոք հանգիստ կապրեմ Մեսիի խոսքերից հետո: Դա շատ լավ է, որ թիմի ավագը միասնականություն է պահանջում: Կարծում եմ, որ այս պահին մենք ավելի հանգիստ ենք՝ հաշվի առնելով այն փորձությունները վերջին շաբաթների ընթացքում»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ այս ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում