11:41  ,  1 հոկտեմբերի, 2020

Պատմության ամենատիտղոսակիր գերամանցի ֆուտբոլիստը (ֆոտո)

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը Գերմանիայի Սուպերգավաթի խաղում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակի արդյունքում 27-րդ տիտղոսն է նվաճել կարիերայում:

31-ամյա Մյուլերն այդ ցուցանիշով շրջանցել է Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին և դարձել պատմության ամենատիտղոսակիր գերամանցի ֆուտբոլիստը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը.

Հիշեցնենք, որ Սուպերգավաթի խաղում Թոմաս Մյուլերը  դարձել էր գոլի հեղինակ: Նա 6-րդ անգամ դարձավ Գերմանիայի սուպերգավաթակիր և ռեկորդակիր է նաև այդ ցուցանիշով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում