11:04  ,  1 հոկտեմբերի, 2020

NBA. «Լեյքերսը» հաղթանակով մեկնարկեց եզրափակիչում

«Լոս Անջելես Լեյքերսը» հաղթանակով մեկնարկեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ շարքում: «Մայամիի» հետ դիմակայության առաջին խաղում լոսանջելեսցիները տնային հաղթանակ տարան 116:98 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Էնթոնի Դևիսը, որը «Լեյքերսի» կազմում հավաքել է 34 միավոր, իսկ նրա ակումբակից Լեբրոն Ջեյմսը վաստակել է 25 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Մայամին» հաղթել էր «Բոստոնին», իսկ «Լեյքերսն» ուժեղ էր գտնվել «Դենվերից»:

NBA, եզրափակիչ, առաջին հանդիում

«Լեյքերս» - «Մայամի»՝ 116:98 (31:28, 34:20, 28:19, 23:31)

Շարքի հաշիվը՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում