10:35  ,  1 հոկտեմբերի, 2020

Նշան Մունչյան. Եկեք միասին սատար կանգնենք մեր հայրենիքին և մեր փառապանծ բանակին

ԽՍՀՄ բազմակի չեմպիոն,  Եվրոպայի չեմպիոն, անկախ Հայաստանի պատմության մեջ  առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած թեթեւագույն քաշային բռնցքամարտիկ Նշան Մունչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի հայրենիկիցներ և համայն աշխարհի սփյուռքահայեր, եկեք միասին սատար կանգնենք մեր հայրենիքին և մեր փառապանծ բանակին: Աստված պահապան մեր քաջ զինվորներին»,- գրել է Նշան Մունչյանը, որը  2007 թվականից բնակվում է ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հակառակորդը հրետակոծել էր նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը: Մարտերը շարունակվում են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս