02:05  ,  1 հոկտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա․ Խմբային մրցաշարի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում հայտնի են խմբային մրցաշարի բոլոր մասնակիցները։ Վիճակահանությունը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։

Առաջին զամբյուղ

«Բավարիա» (Գերմանիա), «Սեւիլիա», «Ռեալ» (երկուսն էլ՝ Իսպանիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Յուվենտուս» (Իտալիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Զենիթ» (Ռուսաստան), «Պորտու» (Պորտուգալիա)։

Երկրորդ զամբյուղ

«Բարսելոնա», «Աթլետիկո» (երկուսն էլ՝ Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի» (երեքն էլ՝ Անգլիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Այաքս» (Նիդերլանդներ)։

Երրորդ զամբյուղ

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա), «Ինտեր», «Լացիո», «Ատալանտա» (երեքն էլ՝ Իտալիա), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Կրասնոդար» (Ռուսաստան)։

Չորրորդ զամբյուղ

«Լոկոմոտիվ» (Ռուսաստան), «Մարսել», «Ռեն» (երկուսն էլ՝ Ֆրանսիա), «Բրյուգե» (Բելգիա), «Բորուսիա Մ․» (Գերմանիա), «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա), «Միդտյուլանդ» (Դանիա), «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում