01:26  ,  1 հոկտեմբերի, 2020

«Ռեալ» - «Վալյադոլիդ»՝ 1։0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Ռեալը» տանը խաղաց «Վալյադոլիդի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 65-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

«Ռեալը» 3 խաղում վաստակել է 7 միավոր եւ երրորդն է։ 7-ական միավոր ունեն նաեւ առաջատար «Խետաֆեն» (3 խաղ), «Վալենսիան» (4 խաղ) եւ «Վիլյառեալը»  (4 խաղ), որը չորրորդն է։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ռեալ» - «Վալյադոլիդ»՝ 1։0 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում