00:23  ,  1 հոկտեմբերի, 2020

«Բավարիան»՝ Գերմանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիան» 8-րդ անգամ նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

«Բավարիան» նվաճեց 5-րդ տիտղոսը։ Դրանից առաջ թիմը նվաճել էր Գերմանիայի չեմպիոնի, գավաթակրի տիտղոսները, Չեմպիոնների լիգայի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը։

Գերմանիայի Սուպերգավաթ

«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 3։2 (տեսանյութ)

Կորենտին Տոլիսո, 18, Թոմաս Մյուլեր, 32, Ջոշուա Կիմիխ, 82 - Յուլիան Բրանդտ, 39, Էրլինգ Հոլանդ, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում