22:54  ,  30 սեպտեմբերի, 2020

«Աթլետիկոն» միավորներ կորցրեց, «Վիլյառեալը» հաղթեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնությունում մեկնարկեց չորրորդ տուրը։ Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Ուեսկային» եւ միավորներ կորցրեց։ Թիմերը գոլ չխփեցին։

«Վիլյառեալն» ընդունեց «Ալավեսին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

«Վիլյառեալը» 7 միավորով հավասարվեց առաջատարներ «Խետաֆեին» (3 խաղ) եւ «Վալենսիային» (4 խաղ)։ «Աթլետիկոն» 2 խաղից հետո 4 միավորով 8-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ուեսկա» - «Աթլետիկո»՝ 0։0

«Վիլյառեալ» - «Ալավես»՝ 3։1 (տեսանյութ)

Պակո Ալկասեր, 13, 67, Ժերար Մորենո, 45, 11մ - Էդգար Մենդես, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում