09:40  ,  1 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնայի» ֆուտբոլիստի մեծահոգի քայլը

Կատալոնական «Բարսելոնայի» դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթն առանձնացել է մեծահոգի քայլով: Ակումբի մարզաբազայի մոտով մեքենայով անցնելիս 29-ամյա ֆուտբոլիստը նկատել է անվասայլակով երկրպագուի և կանգ է առել նրա հետ լուսանկարվելու համար:

Հիշեցնենք, որ Բրեյթուեյթն այս տարվա փետրվարին իսպանական «Լեգանեսից» է տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում