19:16  ,  30 սեպտեմբերի, 2020

Էդեն Ազարը բաց կթողնի մոտ մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» խաղացող Էդեն Ազարը դարձյալ վնասվածք է ստացել, հաղորդում է Marca-ն։ 29-ամյա բելգիացի հարձակվողն աջ ոտքի մկանային վնասվածքի հետեւանքով բաց կթողնի 3-4 շաբաթ։

Ավելի վաղ Արքայական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել էր իր թիմի հայտացուցակը Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ խաղին: Ընդգրկված էր նաեւ Էդեն Ազարը։

Հայտացուցակից դուրս է մնացել գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը, որը նույնպես մկանային վնասվածք ունի:

«Ռեալ» - «Վալյադոլիդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում