18:52  ,  30 սեպտեմբերի, 2020

Roland Garros․ Ռաֆայել Նադալը դուրս եկավ երրորդ շրջան

Իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Roland Garros-ի 12-ակի չեմպիոնը երկրորդ շրջանում մրցեց ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդսի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:0, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 42 րոպե։

Ռաֆայել Նադալի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Կեի Նիսիկորիի եւ իտալացի Ստեֆանո Տրավալյայի դիմակայության հաղթողի հետ։

Ֆրանսիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 38 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում