15:12  ,  30 սեպտեմբերի, 2020

Հարոյան. Կարիքավորներին օգնելու նպատակով հավաքականի ֆուտբոլիստներով հիմնադրամ ենք ստեղծել

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը Sport24-ի թղթակցի հետ զրույցում հերքել է ռուսական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, որ ինքը զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր:

«Տեղեկությունը, որ ես գտնվում եմ Հայաստանում և զորակոչվել եմ բանակ՝ մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը, ճիշտ չէ: Ես այժմ գտնվում եմ Ռուսաստանում, սակայն շուտով կվերադառնամ Հայաստան:

Կարող եմ միայն ասել, որ կարիքավորներին օգնելու նպատակով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներով հիմնադրամ ենք ստեղծել: Այսօր յուրաքանչյուր հայ իր հնարավորությունների սահմանում օգնություն է ցուցաբերելու»,- ասել է Հարոյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վարազդատ Հարոյանը չի տեղափոխվի հունական ԱԵԼ, որի հետ ձեռք էր բերել նախնական պայմանավորվածություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում