15:45  ,  30 սեպտեմբերի, 2020

Միրչա Լուչեսկուն կդառնա Չեմպիոնների լիգայի պատմության ամենածեր մարզիչը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում Կիևի «Դինամոն» հաղթանակ տարավ բելգիական «Գենտի» նկատմամբ և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:

«Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կդառնա Չեմպիոնների լիգայի պատմության ամենածեր մարզիչը: Նա հիմա 75 տարեկան է:

Չեմպիոնների լիգայի պատմության ամենածեր մարզիչը «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն էր, որը վերջին անգամ մրցաշարին մասնակցել է 73 տարեկանում:

Միրչա Լուչեսկուն նախկինում գլխավորել է նաև «Ինտերը», «Գալաթասարայը», «Շախտյորը», «Զենիթը» և Թուրքիայի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում