16:50  ,  30 սեպտեմբերի, 2020

Ազարը վերադարձել է «Ռեալի» հայտացուցակ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է իր թիմի հայտացուցակը Լա Լիգայի չորրորդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ խաղին:

Վնասվածքից ապաքինվելուց հետո հայտացուցակ է վերադարձել բելգիացի հարձակվող Էդեն Ազարը:

Հայտացուցակից դուրս է մնացել գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը, որը մկանային վնասվածք ունի:

«Ռեալ Մադրիդ» - «Վալյադոլիդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Երևանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս