14:45  ,  30 սեպտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել Կավանիին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր հարձակվող ձեռք բերել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Eurosport-ի տեղեկություններով՝ մանչեսթերյան ակումբը բանակցում է ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանիի հետ, որն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է:

«Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում է նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը, որը ցանկանում է հեռանալ Արքայական ակումբից:

Կավանին ՊՍԺ-ում հանդես է եկել 2013-2020-ին։ Ֆրանսիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 14 հանդիպման, խփել 4 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում