11:11  ,  30 սեպտեմբերի, 2020

«Ալաշկերտը» պատրաստ է հնարավոր ամեն ինչով օգնություն ցուցաբերել զինվաժ ուժերին. Ակումբի սեփականատիրոջ ուղերձը

«Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը հայտարարել է, որ ակումբը պատրաստ է հնարավոր ամեն ինչով օգնություն ցուցաբերել մեր հզոր բանակին և զինվորներին` անհրաժեշտության դեպքում` ընդհուպ մինչև սահման մեկնելը:

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, ֆուտբոլում ներկայումս դադար է հայտարարված: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է հնարավոր ամեն ինչով օգնություն ցուցաբերել մեր հզոր բանակին և զինվորներին` անհրաժեշտության դեպքում` ընդհուպ մինչև սահման մեկնելը:

Հայաստանի անխուսափելի հաղթանակում իրենց փոքրիկ, բայց ի սրտե ավանդն են ցանկանում ունենալ նույնիսկ մեր արտասահմանցի ֆուտբոլիստները:

«Ալաշկերտի» ակումբային ավտոբուսն արդեն տրամադրված է Երևան - Արցախ և հակառակ ուղղությունով մարդկանց և անհրաժեշտ իրեր տեղափոխելու համար:

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»,- Բագրատ Նավոյանի ուղերձը փոխանցում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են:

«Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի ուղերձը: «Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, ֆուտբոլում ներկայումս...

Posted by FC Alashkert on Wednesday, September 30, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս