12:46  ,  30 սեպտեմբերի, 2020

Լեմպարդը մեկնաբանել է Մենդիի նորամուտը

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է թիմի սենեգալցի դարպասապահ Էդուարդ Մենդիի նորամուտը ակումբի կազմում:

«Մենդին իրեն շատ լավ դրսևորեց «Տոտենհեմի» դեմ խաղում: Նա մի քանի սեյվ կատարեց և փրկեց թիմին դժվար իրավիճակներում:

Վստահ եմ, որ նա համապատասխանում է «Չելսիի» մակարդակին»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Չելսին» 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց «Տոտենհեմին»:

Սենեգալի հավաքականի 28-ամյա դարպասապահը «Չելսի» է տեղափոխվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆրանսիական «Ռենից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում