10:54  ,  30 սեպտեմբերի, 2020

«Բարսելոնան» հրաժարվել է Դեպայի դիմաց վճարել 25 միլիոն եվրո

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ֆրանսիական «Լիոնի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայի տեղափոխությունից հրաժարվել է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Goal.com-ի հաղորդմամբ՝ «Լիոնը» Դեպայի տրանսֆերային իրավունքի դիմաց պահանջել է 25 միլիոն եվրո: «Բարսելոնան» պատրաստ չի եղել վճարել 20 միլիոն եվրոյից ավել:

Դեպայը 2017-ին է «Լիոնի» հետ կնքել պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 44 միլիոն եվրո։

Դեպայը Նիդերլանդների հավաքականում հանդես է եկել «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում