10:13  ,  30 սեպտեմբերի, 2020

Նուրմագոմեդով. Մաքգրեգորը դարձել է Twitter-ի մարտիկ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է կարիերան ավարտած իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի մասին:

«Մաքգրեգորը հայտարարել է, որ այլևս օկտագոն դուրս չի գալու: Նա ավարտել է կարիերան և իր գործը շարունակում է Twitter-ում: Նա այժմ Twitter-ի մարտիկ է:

Կարծում եմ, որ Twitter-ը բավարար չափով վճարում է Մաքգրեգորին հարթակում մենամարտեր կազմակերպելու համար»,- Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Նուրմագոմեդովը:

Ավելի վաղ UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարել էր, որ մենամարտ կանցկացնի ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոյի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում