09:46  ,  30 սեպտեմբերի, 2020

«Մանչեսթեր Սիթին» նոր ձեռքբերում ունի

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ձեռքբերում ունենալու մասին:

Մանչեսթերյան ակումբ է տեղափոխվել պորտուգալական «Բենֆիկայի» պաշտպան Ռուբեն Դիաշը: 23-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր:

Ռուբեն Դիաշի տեղափոխության դիմաց «Մանչեսթեր Սիթին» վճարել է 70 միլիոն եվրո:

Դիաշը «Բենֆիկայի» սան է, պորտուգալական ակումբում հանդես է գալիս 2008 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում