01:07  ,  30 սեպտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա. Օրվա արդյունքները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան որակավորման փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները:

Կիևի «Դինամոն» տանը 3:0 հաշվով հաղթանակ տարավ բելգիական «Գենտի» նկատմամբ և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:

Հունգարական «Ֆերենցվարոշի» և նորվեգական «Մոլդեի» հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: Առաջին հանդիպման ժամանակ գրանցված 3:3 հաշվով ոչ ոքին «Ֆերենցվարոշին» դուրս բերեց խմբային փուլ:

Հունական «Օլիմպիակոսի» և Կիպրոսի «Օմոնիայի» հանդիպումը ևս ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: Առաջին խաղում տարած հաղթանակի շնորհիվ խմբային փուլ դուրս եկավ «Օլիմպիակոսը»:

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպումներ

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Գենտ» (Բելգիա)՝ 3:0

Վիտալի Բույալսկի, 9, Կարլոս Դե Պենա, 36, Ժերսոն Ռոդրիգեշ, 49

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Մոլդե» (Նորվեգիա)՝ 0:0

«Օմոնիա» (Կիպրոս) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում