00:51  ,  30 սեպտեմբերի, 2020

«Տոտենհեմը» 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Լոնդոնի «Տոտենհեմը» ընդունել էր «Չելսիին»:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց «Չելսիի» գերմանացի հարձակվող Տիմո Վերները: 83-րդ րոպեին «Տոտենհեմի» արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան խփեց պատասխան գոլը:

11 մետրանոց հարվածաշարում «Տոտենհեմը» 5:4 հաշվով առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 1:1 (5:4 11մ)

Էրիկ Լամելա, 83 - Հարի Քեյն, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում