23:45  ,  29 սեպտեմբերի, 2020

Տիագո Ալկանտարան վարակվել է կորոնավիրուսով

Անգլիական «Լիվերպուլի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել: Տիագո Ալկանտարան 14 օրով ինքնամեկուսացել է:

Հիշեցնենք, որ Տիագո Ալկանտարան «Բավարիայից» «Լիվերպուլ» է տեղափոխվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում