21:44  ,  29 սեպտեմբերի, 2020

Դմիտրի Մալյակա. Ցանկանում եմ վերցնել զենքն ու մեկնել առաջնագիծ՝ պաշտպանելու Արցախը

Մոսկվայի «Սպարտակի» սան Դմիտրի Մալյական, որը հանդես է գալիս Արցախի «Լեռնային Արցախ» թիմում, պատրաստակամություն է հայտնել մեկնել առաջնագիծ և պաշտպանել Արցախի սահմանը:

«Ադրբեջանը հարձակում է գործել Արցախի սահմանին: Ես այժմ Երևանում եմ, քանի որ վնասվածքից ապաքինման փուլն անցկացնում եմ այստեղ: Հայաստանում բոլորը ցանկանում են զենք վերցնել և մեկնել առաջնագիծ: Ես ևս պատրաստ եմ պաշտպանել Արցախի սահմանը:

Ադրբեջանը փորձում է միջազգային մամուլի միջոցով տպավորություն ստեղծել, որ մեղավորը Հայաստանն է, սակայն դա այդպես չէ: Ադրբեջանն է ռմբակոծում հայական խաղաղ բնակավայրերն ու ապակայունացնում տարածաշրջանը»,- Մալյակայի խոսքը փոխանցում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը դեռ շարունակվում են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում