21:18  ,  29 սեպտեմբերի, 2020

ՊՍԺ-ն ցանկանում է վարձակալել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին կարող է մարզական կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում:

RMC Sport-ի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը ցանկանում է ընթացիկ մրցաշրջանում վարձակալել 24-ամյա ֆուտբոլիստին, այնուհետև ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը:

ՊՍԺ-ն ցանկանում է բանակցություններն ավարտին հասցնել մինչև հոկտեմբերի 5-ը, որը տրանսֆերային պատուհանի փակվելու ժամկետն է:

Դելե Ալին «Տոտենհեմ» է տեղափոխվել 2015 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում