16:08  ,  29 սեպտեմբերի, 2020

«Ուրարտուն» ու «Փյունիկը» միացել են Արցախին օգնելու նախաձեռնությանը (ֆոտո)

Մի շարք կամավորներ այս օրերին սոցիալական ցանցերի միջոցով հանդես են գալիս նախաձեռնություններով՝ առաջնագիծ և Արցախի բնակչությանը սնունդ, հագուստ ու առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկելու համար։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ևս միացել է այդ նախաձեռնությանն ու իր աջակցությունը ցուցաբերել ոչ միայն առաջնագծում զինվորներին ու կամավորներին, այլև արցախցի ընտանիքներին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Բոլորին կոչ ենք անում այս օրերին լինել միասնական ու աջակցել մեր հայրենակիցներին»,- ասվում է «Ուրարտուի» հայտարարության մեջ:

Երևանի «Փյունիկն» իր հերթին առաջին անհրաժեշտության իրերի հավաք է անցկացնում ակումբի մարզադպրոցում:

«Այսօր՝ ժամը 14:00-ից 19:00 ընկած ժամանակահատվածում, «Փյունիկ» մարզադպրոցի տարածքում կիրականացվի առաջին անհրաժեշտության ապրանքների հավաք, որը կուղարկվի Արցախ, առաջնագծում կանգնած մեր զինվորներին և Արցախի բնակչությանը։ Հասցե` Ծիծեռնակաբերդի խճուղի 4/7»,- նշված է ակումբի հայտարարությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով