14:33  ,  29 սեպտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիան» «Ցրվենա Զվեզդային» կընդունի Երևանում

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» և սերբական «Ցրվենա Զվեզդայի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպման անցկացման վայրի հետ կապված փոփոխություններ այլևս չեն ակնկալվում: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարը:

«Արարատ-Արմենիան» Սերբիայի չեմպիոնին կընդունի հոկտեմբերի 1-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Խաղը կսկսվի ժամը 18:00-ին և կանցկացվի առանց հանդիսականների:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային», իսկ նախորդ փուլում դարձյալ լրացուցիչ ժամանակում ուժեղ էր գտնվել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեից»՝ 1:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում