11:30  ,  29 սեպտեմբերի, 2020

Ղակ Բոգոսյանը «Տամպա Բեյի» հետ դարձել է NHL-ի չեմպիոն (ֆոտո)

«Տամպա Բեյ Լայթնինգը» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Հոկեյի ազգային լիգայի (NHL) չեմպիոնի տիտղոսը:

Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչի 6-րդ խաղում «Տամպա Բեյը» 2:0 հաշվով հաղթեց «Դալասին»՝ շարքի հաշիվը դարձնելով 4:2: Մեկական անգամ աչքի ընկան Բրեյդեն Փոինթը և Բլեյք Կոուլմանը:

«Տամպա Բեյում» է հանդես գալիս հայկական արմատներով ամերիկացի հոկեյիստ Ղակ Բոգոսյանը:

Փլեյ-օֆֆի ամենաարժեքավոր հոկեյիստ ճանաչվեց «Տամպա Բեյի» շվեդ պաշտպան Վիկտոր Հեդմանը: 29-ամյա խաղացողը փլեյ-օֆֆում մասնակցեց 25 խաղի, դարձավ 10 գոլի ու 11 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ «Տամպա Բեյը» Սթենլիի գավաթակիր դարձել էր նաև 2004 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում