11:04  ,  29 սեպտեմբերի, 2020

Դավիթ Սաֆարյան. Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին

Ազատ ոճի ըմբշամարատի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Արցախ. Այն, իր հնագույն պատմությամբ և ժամանակակից իրականությամբ անհնար է զատել Հայաստանից ու հայերից։ Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին, քանզի անկոտրում է Հայոց ոգին։ Այսօր մենք բոլորս ենք Արցախ։ Սակայն համոզված եմ, որ ուժն ու բանականությունը լավագույնս դրսևորվում են բանակցության սեղանի շուրջ և ոչ պատերազմում»,- գրել է 31-ամյա ըմբիշը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը դեռ շարունակվում են:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս