00:52  ,  29 սեպտեմբերի, 2020

«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 3։1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Լիվերպուլն» ընդունեց Լոնդոնի «Արսենալին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

«Լիվերպուլի» կազմում աչքի ընկան սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը եւ թիմի նորեկ, պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան, որը 80-րդ րոպեին փոխարինել էր Մանեին։ «Արսենալից» միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը։

«Լիվերպուլը» 3 հաղթանակից հետո հավասարվեց առաջատարներ «Լեսթեր Սիթիին» եւ «Էվերտոնին»՝ 9-ական միավոր։ «Արսենալը» 5-րդն է՝ 6 միավոր։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 3։1 (տեսանյութ)

Սադիո Մանե, 28, Էնդրյու Ռոբերտսոն, 34, Դիոգու Ժոտա, 88 - Ալեքսանդր Լյակազեթ, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով