Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջան։ Հայ թենիսիստը մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Կամիլ Մայխշակի հետ եւ հաղթանակ տարավ երեք սեթում՝ 7:6 (3։7), 6:3, 6:3։ Պայքարը տեւեց 1 ժամ 59 րոպե։
Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի Չեխիայի ներկայացուցիչ Իրժի Վեսելին, որն առաջին շրջանում պարտության է մատնել բրիտանացի Լիամ Բրոեդիին։
Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանն առաջին շրջանում 2:6, 3:6 հաշվով պարտվել է բելգիացի Էլիսե Մերտենսին և լքել պայքարը:
Ֆրանսիայի բաց առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 11-ին։ Մենախաղի գործող չեմպիոններն են իսպանացի Ռաֆայել Նադալն ու ավստրալուհի Էշլի Բարթին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում