22:39  ,  28 սեպտեմբերի, 2020

Roland Garros. Ռաֆայել Նադալը մեկնարկեց հաղթանակով

Roland Garros-ի 12-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի առաջնությունում։ Իսպանացի թենիսիստն առաջին շրջանում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Եգոր Գերասիմովի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:4, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 2 րոպե։

Երկրորդ շրջանում Ռաֆայել Նադալը կհանդիպի Մաքենզի Մաքդոնալդի հետ։

Roland Garros-ի մրցանակային հիմնադրամը 38 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում