19:25  ,  28 սեպտեմբերի, 2020

ՀՖՖ-ն պատրաստվում է բողոք ներկայացնել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում, ի թիվս այլ նորությունների, հրապարակվել է տեղեկատվություն, որում առկա են քաղաքական բնույթի սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Հաշվի առնելով այդ տեղեկատվության բովանդակությունը, նաև Ադրբեջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Ռամին Մուսաևի՝ www.azerisport.com կայքին տված հարցազրույցը, որում ԱՖՖԱ նախագահը հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով և փորձում է քաղաքականացնել ֆուտբոլը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ՝ ընդդեմ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս