19:06  ,  28 սեպտեմբերի, 2020

Հայ մարմնամարզիկները 11 մեդալ են նվաճել Ուկրաինայում

Կիևում անցկացված սպորտային մարմնամարզության ավանդական մրցաշարում Հայաստանի թիմը նվաճեց 11 մեդալ։

Բազմամարտում երևանցի Արթուր Դավթյանը գրավեց երկրորդ տեղը: Նրա կրտսեր թիմակից Գագիկ Խաչիկյանը երրորդը ճանաչվեց երիտասարդների խմբում: Նրանց արդյունավետ մրցելույթների շնորհիվ Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավեց երկրորդ տեղը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Օղակներ մրցաձևում առաջին և երկրորդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Վահագն Դավթյանը  և Արթուր Դավթյանը: Նույն մրցաձևի  երիտասարդների պայքարում  Գագիկ Խաչիկյանը երրորդն էր: Նա երկրորդն էր նժույգի վարժությունում:

Արթուր Դավթյանը և երիտասարդ Գագիկ Խաչիկյանը նույն հաջորդականությամբ երրորդն էին  հենացատկի  և զուգափայտի մրցումներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս