18:35  ,  28 սեպտեմբերի, 2020

Նոբել Առուստամյան․ Ադրբեջանի իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի հերթական էսկալացիայի համար

Ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային՝ գրառում անելով Ինստագրամում։

«Սարսափով ստիպված ենք դարձյալ կարդալ եւ լսել  Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասին: Նորից զոհվում են զինվորներ երկու կողմից էլ, նորից Ղարաբաղում հրետակոծության տակ է խաղաղ հայ բնակչությունը: Ո՛չ, պատերազմին: Հայաստանն ու հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում դեմ են հակամարտության ռազմական լուծմանը։

Ես չեմ կասկածում, որ Ադրբեջանի խաղաղ բնակչությունը նույնպես հասկանում է, որ պատերազմով հիմնախնդիրը չես լուծի, այլ ավելի կխորացնես։ Միայն սրիկաներն ու տականքները կարող են սադրել իրավիճակը:

Ադրբեջանի իշխանությունը պետք է հասկանա ու պատասխանատվություն կրի գործողությունների եւ հակամարտության հերթական էսկալացիայի համար։ Ամեն ողջամիտ մարդ հասկանում է, թե ով, ում հետ եւ ինչու է սադրում զինված հակամարտություն:

Ես կոչ եմ անում երկու ժողովուրդներին, հատկապես, երիտասարդ  մարդկանց սերնդին կոչ անել իշխանությանը՝ դադարեցնելու պատերազմը, չտրվել ռազմական հռետորաբանությանը: Մենք պետք է կանգնեցնենք սա: Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է ու պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով: Կյանքն ամենաարժեքավորն է, որ ունի մարդը»,- գրել է Նոբել Առուստամյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում