Գերմանական «Մայնցը» պաշտոնից հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Ախիմ Բայերլորցերին, հաղորդում է Բունդեսլիգան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
52-ամյա գերմանացի մասնագետի ղեկավարությամբ «Մայնցը» Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին երկու խաղերում պարտվել է «ՌԲ Լայպցիգին» եւ «Շտուտգարտին»։
Ախիմ Բայերլորցերը «Մայնցը» գլխավորում էր 2019թ․ նոյեմբերից։
Նրան փոխարինել է գլխավոր մարզիչի օգնական Յան-Մորից Լիխտեն, որը ակումբում է 2017 թվականից։
Գերմանիայի առաջնության հաջորդ տուրում «Մայնցը» կհյուրընկալվի «Ունիոն Բեռլինին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում