17:14  ,  28 սեպտեմբերի, 2020

ՀԸՖ-ն բժշկական և առաջին ահրաժեշտության պարագաներ կուղարկի առաջնագիծ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան Արցախում ընթացող պատերազմական գործողությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։

«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան մշտապես հետևում է սահմանային իրավիճակին։

Առաջիկայում ֆեդերացիան՝ նախագահ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ, բժշկական և առաջին ահրաժեշտության պարագաներ կուղարկի առաջնագիծ։

Բացի այդ, ֆեդերացիայի անձնակազմը, մարզիչները և մարզիկները արյուն կհանձնեն՝ օգնելով հայ զինվորին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս