16:45  ,  28 սեպտեմբերի, 2020

«Բարսելոնան» հրաժարվել է Լաուտարո Մարտինեսի ձեռքբերումից

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր չի կնքի Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ:

Calcio mercato-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» այդպես էլ չի կարողացել համաձայնության գալ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքի հարցում:

23-ամյա Լաուտարո Մարտինեսի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

«Ինտերը» բանակցում է արգենտինացի հարձակվողի հետ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում