16:02  ,  28 սեպտեմբերի, 2020

Սիմոն Մարտիրոսյան. Քա՛ջ զինվորներ, ես վստահում եմ ձեր ուժերին

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն իր անհանգստությունն է հայտնել Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ: 

«Մենք երբեք պատերազմ չենք ցանկացել, բայց նենգ և դավադիր թշնամին, իրեն բնորոշ ձևով, ստորաբար ուզել է ոչնչացնել մեր ինքնությունը։ Սակայն նա երբե՛ք հաջողության չի հասել և չի՛ հասնելու նաև այս անգամ։

Քա՛ջ զինվորներ, ես վստահում եմ ձեր ուժերին․ վստահ եմ, որ այս անգամ ևս հաղթանակած ենք դուրս գալու։ Ուրիշ տարբերակ չկա՛․ հաղթելու և ոչնչացնելու ենք թշնամուն, չէ՞ որ հաղթում է նա, ով երբեք չի վախենում մարտնչելուց։ Ես ձեր ցավը տանեմ։ Առա՛ջ դեպի հաղթանակ»,- Սիմոն Մարտիրոսյանի խոսքը փոխանցում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս