13:12  ,  28 սեպտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Կանտեին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է պայմանագիր կնքել Լոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեի հետ:

Mirror-ի հաղորդմամբ՝ մանչեսթերյան ակումբն արդեն բանակցություններ է սկսել 29-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների և «Չելսիի» ղեկավարության հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ 10 ֆուտբոլիստի, այդ թվում Կանտեին:

Նգոլո Կանտեն «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականից: Ակումբի կազմում ֆրանսիացի ֆուտբոլիստը մասնակցել է 127 հանդիպման, խփել 9 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում