12:14  ,  28 սեպտեմբերի, 2020

Հայաստանի թիմը՝ շախմատի ՊՐՈ լիգայի չեմպիոն

«Հայաստանի արծիվներ» թիմը շախմատի ՊՐՈ լիգայի եզրափակիչում 9.5 : 6.5 հաշվով հաղթանակ է տարել ԱՄՆ-ի թիմի նկատմամբ և հռչակվել մրցաշարի չեմպիոն, տեղեկացնում է Chess.com-ը:

«Հայաստանի արծիվներ» թիմում հանդես են եկել Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Իրանը ներկայացնող Պարհամ Մագսուդոն և Հնդկաստանը ներկայացնող Ռաունակ Սադհվանին:

ԱՄՆ-ի թիմի կազմում հանդես են եկել Ֆաբիանո Կարուանան, Լենիեր Դոմինգեսը, Ուեսլի Սոն ու Ջեֆրի Շոնգան:

Հաղթող թիմը ստացել է 20 հազար ԱՄՆ դոլար:

Потрясающая победа "Орлов Армении" над сильнейшими гроссмейстерами США ! Айк Мартиросян, Тигран Петросян, Пархам...

Posted by Chess.com - русский on Sunday, September 27, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում