10:56  ,  28 սեպտեմբերի, 2020

Օբամեյանգը հաստատել է, որ մերժել է «Բարսելոնային»

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հաստատել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավորություն է ունեցել տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

«Ես մի քանի առաջարկ եմ ստացել «Բարսելոնայից»: Առաջարկներ եղել են նաև այլ թիմերից, սակայն ես որոշել եմ մնալ «Արսենալում»:

Հպարտ եմ, որ նման բարձրակարգ թիմեր հետաքրքրվել են իմ ծառայություններով, սակայն ես ցանկանում եմ մնալ «Արսենալում» և տիտղոսներ նվաճել այս թիմի հետ»,- Օբամեյանգի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Գաբոնի հավաքականի հարձակվողն «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում