10:26  ,  28 սեպտեմբերի, 2020

Գվարդիոլա. «Լեսթերը» չէր ցանկանում խաղալ

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմյեր լիգայի երրորդ տուրում «Լեսթերից» կրած պարտությունը:

«Մենք լավ առաջին խաղակես անցկացրեցինք, սակայն հակառակորդը չէր ցանկանում խաղալ: Նրանք պաշտպանվում էին և միայն հակահարձակման դիմում:

Մենք գիտեինք, որ դժվար հանդիպում է սպասվում «Լեսթերի» հետ: Կփորձենք հաջորդ խաղերում շտկել մեր սխալները»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» պարտություն կրեց 2:5 հաշվով:

«Մանչեսթեր Սիթին» 2 խաղից հետո 3 միավորով 13-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում